"Գիտություն" համակարգչային կենտրոնը առաջարկում է ծանոթանալ իր գործունեության շրջանակներին: Ներկայանալով որպես դասընթացների կազմակերպման փորձ ունեցող ուսումնական կենտրոն` Ձեզ ենք առաջարկում մեր կազմակերպության գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկություն` հուսալով, որ այն կարող է հետաքրքրել Ձեզ և հիմք դառնալ հետագա արդյունավետ համագործակցության համար:
"Գիտություն" համակարգչային կենտրոնը կազմակերպում է օտար լեզուների, համակարգչային և հաշվապահության դասընթացներ: Դասընթացները կազմակերպվում են փուլերով` ներառելով աստիճանային փուլային համակարգ: Յուրաքանչյուր փուլի տևողությունը մեկ ամիս է, պարապմունքները` շաբաթական 3 անգամ, 90 րոպե տևողությամբ:
Դասընթացները կարող են կազմակերպվել ինչպես խմբերով, այնպես էլ` անհատական պարապմունքների կարգով:
Կա օրերի և ժամերի ընտրության հնարավորություն:
Մենք կարող ենք դասընթացները կազմակերպել կոնկրետ խմբերի համար ու ըստ խմբի պահանջների կառուցել դասընթացների ձևն ու բովանդակությունը:
Մի քանի տարիների աշխատանքային մեր փորձը վկայում է, որ հատկապես արդյունավետ են նպատակային, հատուկ կարգով ձևավորված խմբերով դասընթացները: Խմբերը կարող են ձևավորվել ըստ մասնագիտական (նույն որակավորումը կամ ծառայողական նույն կարգը ունեցողներ), տարիքային, սոցիալական (գործազուրկներ, անապահով շերտի ներկայացուցիչներ) և ըստ դասակարգման այլ չափանիշների: Յուրաքանչյուր խմբի ուսուցման նպատակներին համապատասխան կկազմվեն դասընթացների բովան¬դակությունը, կընտրվեն ուսումնական նյութերը:
Ի դեպ` դասընթացների ուսումնական նյութերը տրամադրվում են կենտրոնի կողմից:
Ամենակարևորի մասին`
մենք երաշխավորում ենք ուսուցման բարձր որակ և արդյունավետություն: Նախորդ տարիների մեր փորձը թույլ է տալիս պնդել, որ ստացած գիտելիքներն անհամեմատ ավելին են, քան դասընթացների համար արվող վճարումները: Սա է մեր հաջողության հիմնական գրավականը: